ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում դիտել է «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացումը։

Ներկայացումը Օսկար անունով 10-ամյա տղայի մասին է, որը քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին, որտեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝ վարդագույն տիկնայք: Երբ Օսկարը պարզում է, որ իրեն12 օր է մնացել ապրելու, վարդագույն տիկինը նրան առաջարկում է հետևյալ խաղը՝ ամեն օրը հաշվվում է որպես ապրած 10 տարի։ Օսկարը Աստծուն նամակներ է գրում՝ ներկայացնելով իր կյանքի պատմությունը։

Ստեղծագործության հեղինակը Էրիկ Էմանուել Շմիդթն է, ռեժիսորը՝ Սամսոն Մովսեսյանը, դերերում՝ Ներսես Ավետիսյան, Անի Խաչիկյան, Լուսինե Կոստանյան, Լիանա Նիկողոսյան, Մինաս Ասրյան։