Լուրեր
Ավանդական արհեստների ցուցադրություն՝ «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնին

«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 11-12-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Ծրագիրը նպաստում

Երևանի թիվ 42 ավագ դպրոցում բացվել է Տ. Շևչենկոյի հուշատախտակը

Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մուտքի մոտ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ տեղադրվել է ուկրաինացի մեծանուն գրող, բանաստեղծ, նկարիչ, հասարակական և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի դիմապատկեր-հուշատախտակը: Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ

Կազանում ավարտվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է 13 մեդալ: Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող 14-23 տարեկան 1100-ից ավելի մարզիկ մեդալների 181 հավաքածուի համար պայքարել է 16

Ուսման հրավեր՝ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համալսարանում սովորելու համար

«Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանը (ք․Սամարղանդ, Ուզբեկստան) հայտարարել է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար հատկացված կրթական դրամաշնորհների մրցույթ։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է դիմել «Մետաքսի

Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում

Շիրակի մարզում կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ կամփոփվի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում» ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագիրը: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 1300:1800

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ: Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները: Միջոցառմանը

Հոբելյանական համերգներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: «Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են

Ավետ Վասիլյանը և Մուշեղ Նազարյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի բրոնզե մեդալակիրներ

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանի 12-րդ մեդալը սեղանի թենիս մարզաձևից է: Մրցումային 8-րդ օրը պատանիների զուգախաղում բրոնզե մեդալ է նվաճել Ավետ Վասիլյան և Մուշեղ Նազարյան զույգը: Վասիլյանն ու Նազարյանը քառորդ եզրափակիչ փուլում 3:0 հաշվով

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը մասնակցում է «Բելայա վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 9-14-ը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին։ Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը