«Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանը (քՍամարղանդ, Ուզբեկստան) հայտարարել է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար հատկացված կրթական դրամաշնորհների մրցույթ։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է դիմել «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարան, իսկ փաստաթղթերի պատճեններն ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարություն ներկայացնելու համար։