Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող առաջնության 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը: Մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը բրոնզե
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին: Հավաքականի կազմում 14 բասկետբոլիստ է ընդգրկվել՝ Անդրե Սփայթ-Մկրտչյանը («Օբրաս
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են մրցելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 1 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ թիմային պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի թիմի կազմում ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել են Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթողի կոչմանն արժանացել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն այս գիշեր վերադարձել են Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Հայաստանի
«Գավառը՝ ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գավառ համայնքում քննարկվել են նախատեսվող միջոցառումների մանրամասները, ընթացակարգերը, ժամկետները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության