81 կգ քաշային հայ ծանրորդը Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 343 կգ արդյունքով (158+185 կգ)։

Պոկում վարժությունում Հարությունյանը ևս արժանացել է արծաթե մեդալին՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ու գլխավերևում պահելով նախ 150 կգ, ապա 155 կգ և 158 կգ կշռող ծանրաձողերը։ Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրել է 185 կգ կշռող ծանրաձողը և այս ձևում 4-րդն էր: