Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժությունում:
Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել էր աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության հաղթող՝ եզրափակելով վաստակելով 14,633 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն էլ բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժության եզրափակչում՝ եզրափակչում վաստակելով 14,466 միավոր:
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ապրիլի 14-20-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում կմասնակցեն սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլին: