Լուրեր
Կարեն Գիլոյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում օրերս մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին: Երկօրյա համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը,

Երևանում կայացած IBA-ի կոնգրեսում Ումար Կրեմլյովը վերահաստատվել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25-ին կայացել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը: Կոնգրեսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային

Արտասահմանցի երիտասարդները ծանոթացել են ԿԳՄՍՆ երիտասարդական ծրագրերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության և Youth and Environment Europe միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի (դասընթացի) մասնակիցները: Սեպտեմբերի 18-25-ը Աղվերանում իրականացվող ծրագիրը երիտասարդների կարողությունների զարգացման դասընթաց է, որի նպատակն է խթանել գյուղական բնակավայրերի, փոքրամասնությունների և

Բռնցքամարտ. ավագ տարիքի պատանիների հավաքականն Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 16 մարզիկով կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին

Մարիամ Մկրտչյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանապահ զինվորներին

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի

Պետական աջակցությամբ վիրահայ երիտասարդները ճանաչողական այց են կատարել Հայաստանի պատմամշակութային վայրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վիրահայ 25 երիտասարդների համար կազմակերպվել է համահայկական ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր: Միջոցառման նպատակն էր հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու

Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում

Հայաստանի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 16 մեդալ են նվաճել, որից 4-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մեծահասակների կազմում Եվրոպայի

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծման համար կհատկացվի 24 մլն դրամ

2023 թվականի ապրիլին Հայաստանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ՀՀ կառավարության որոշմամբ 24 մլն դրամ գումար է հատկացվելու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Եվրոպայի առաջնության շրջանակում նախատեսվում է «Կիլիկիա» մարզադահլիճը

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և