
Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ռեկտորի ընտրության հարցը։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։