«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվել է ռեկտորի ընտրություն:
Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էր 19-ը, 1-ը բացակա էր հարգելի պատճառով:
Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Աբգարի Մուրադյանը: