Լուրեր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, շրջել նախարարության ենթակայության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում: Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների և ԲՏՃՄ ոլորտի ուսուցիչների հավելավճարների համար

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեում՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելով մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների և ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումներից տնտեսված

Վարչապետը Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոցում ծանոթացել է աշակերտների համար ստեղծված պայմաններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց: Նրան ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1

Ֆրանսիայի պատվիրակությունն այցելել է «Թումո»

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ԹՈՒՄՈ» Երևան։ Ֆրանսիացի գործընկերներին ուղեկցել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը։ Այցելության կարևոր կանգառներից մեկը «ԹՈՒՄՈ»-ի եռաչափ սկանավորման բաժինն էր,

Հանդիպում վիրահայ երիտասարդների հետ՝ համահայկական ճանաչողական այցի շրջանակում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է վիրահայ 25 երիտասարդների հետ, որոնց համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է համահայկական քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր: Այցի նպատակն է հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն

ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները կարողությունների զարգացման դասընթացի ավարտին ստացել են հավաստագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: Դասընթացի ավարտին ԿԳՄՍ

Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կնախագծի գերմանական ընկերությունը

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։ Որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին թույլատրվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական

Արաքսիա Սվաջյանը Գյումրիում մասնակցել է «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ և Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մասնակցել «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ Մեկ շաբաթ տևած ծրագիրը հագեցած է եղել կրթամշակութային

Կառավարությունը սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները՝ «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար: Այն իրականացվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի