ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հոկտեմբերի 11-13-ը կանցկացնի «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողովը:
Կրթական գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, տեխնոլոգիաների հանրամատչելիացման և նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի և քոլեջների դասախոսներ, գիտաշխատողներ, նշված խնդիրներով զբաղվող մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ. սեպտեմբերի 25-ը ներկայացնել հոդվածի էլեկտրոնային օրինակը: Կրթական գիտաժողովի աշխատանքներին մասնակցել ցանկացողները կազմկոմիտե պետք է ներկայացնեն՝
- մասնակցության հայտ,
- ելույթի կամ զեկուցման թեզիսները էլեկտրոնային և տպագիր օրինակով` մինչև 5 տպագիր էջ ծավալով, Word document ֆայլով:
Զեկուցումները, թեզիսներն ու մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել katayan@sci.am էլ. հասցեին մինչև սեպտեմբերի 25-ը: Ներկայացված պահանջներին չբավարարող կամ նշված ժամկետներից ուշ ներկայացվող զեկուցները չեն դիտարկվի:
Գիտաժողովի մասնակցության մանրամասներն այստեղ՝ https://tinyurl.com/tf9st5ru:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (+374)94-28-78-88 հեռախոսահամարով: