ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հայտեր:
Ֆորումին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել 16-35 տարեկան երիտասարդները, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և ներգրավված կամ ցանկանում են ներգրավվել դրանց լուծման գործընթացում, ինչպես նաև երիտասարդական աշխատողները կամ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները:

Ամենամյա երիտասարդական ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 28-29-ը:
Ֆորումի
նպատակն է մեկ հարթակի շուրջ համախմբել ՀՀ 10 մարզերից և Երևանից շուրջ 150 ակտիվ երիտասարդների, երիտասարդական աշխատողների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների՝ քննարկելու երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակայությունները և պետությունից ու ՏԻՄ-երից երիտասարդների ունեցած ակնկալիքները։

Ֆորումի արդյունքում կմշակվի առաջարկությունների փաթեթ։

Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացնում են «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը՝ GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։

Հայտադիմումը և մանրամասները՝ https://tinyurl.com/yusxzxeu