ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Փարիզում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովին (COP10)՝ նվիրված կոնվենցիայի 20-ամյակին: Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են վերջին 20 տարիների ընթացքում կատարված աշխատանքները,
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժությունում: Եզրափակչում Մամիկոն Խաչատրյանը վաստակել է 14.600 միավոր և դարձել ԱԱ-ի փոխչեմպիոն: Ընդ որում՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ալեքսանդր Ռատների այցը
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել 60 կգ քաշային կարգում։ Մեդալային գոտեմարտում Աղաջանյանը 8:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Մաքսվել Բլեքի նկատմամբ: Բրոնզե մեդալի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում այսօր ներկա է եղել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին: Մրցումներին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում: 130 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը, տանելով 4 հաղթանակ, դուրս է
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆիզիկական կուլտուրայի
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման գործընթացը հետևյալ մարզաձևերով՝ ծանրամարտ, սուսերամարտ, գեղասահք, լող, սեղանի թենիս և ձյուդո: Եռօրյա վերապատրաստումը կանցկացվի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում միջազգային ֆեդերացիաների որակավորված մասնագետների կողմից՝ համաձայն միջազգային ծրագրերի և չափորոշիչների:
ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում մեկնարկել է Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների գրանցման գործընթացը: Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝ 8–12 տարեկաններ 13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար