Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ:

Որոշումները կայացվել են օրերս Ալբանիայում անցկացված ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում:

Ապրիլի 20-ից հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարի մեջ են մտնելու Ալբանիայում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում։ Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը:

55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը սկսելու է քառորդ եզրափակչից և մրցելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Ստեֆանսկիի հետ:

60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից ու մրցելու է Իտալիայի ներկայացուցիչ Թոմասո Բոսիի հետ:

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից և մրցելու է Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Առնոյի հետ:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից ու մրցելու է Ալ Օբաիդի Ակեր Շմիդ-Անդրեաս Վետշի զույգի հաղթողի հետ:

72 կգ քաշային Գասպար Տերտերյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից և մրցելու է Շվեդիայի ներկայացուցիչ Քրիստոֆեր Դալենի հետ:

77 կգ քաշային Մալխաս Ամոյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից ու մրցելու է Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆի հետ:

82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից և մրցելու է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ:

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պայքարը սկսելու է սկսելու է 1/8 եզրափակչից և մրցելու է Տուրփալ Բիսուլտանով-Մատեյ Մանդիչ զույգի հաղթողի հետ:

97 կգ քաշային Հայկ Խլոյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից և մրցելու է Ալեքս Շոկեի հետ:

130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը պայքարելու է 1/8 եզրափակչից և մրցելու է Ռիզա Կայալփի հետ: