
Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում օգոստոսի 2-7-ն անցկացվում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք: Միջոցառումն իրականացնում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև