(2022 թ., երկրորդ կիսամյակ, Ստրասբուրգ կամ Բուդապեշտ)

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները պետք է համապատասխանեն Երիտասարդական միասնական խորհրդի 2022-2023 թթ. ծրագրային հետևյալ 4 առաջնահերթություններից որևէ մեկին.

  • Ակտիվ բազմակարծիք ժողովրդավարություն (մեկ ուսումնական նիստ՝ հավաքներին և միավորումներին մասնակցության ազատության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ համայնքաբնակ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ և խոցելի խմբերի երիտասարդների մասնակցության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ երիտասարդության և ժողովրդավարության վրա կլիմայական ճգնաժամի և շրջակա միջավայրի քայքայման ազդեցությունը մեղմելու գործընթացում երիտասարդների մասնակցության վերաբերյալ),
  • Երիտասարդների իրավունքներ (երկու ուսումնական նիստ՝ անապահով երիտասարդների սոցիալական իրավունքների իմացության վերաբերյալ),
  • Համակեցություն՝ խաղաղ և ներառական հասարակությունում (մեկ ուսումնական նիստ՝ ռասիզմի և խտրականության վերաբերյալ, երկու ուսումնական նիստ՝ համեմատական մոտեցմամբ գենդերային հավասարության վերաբերյալ, մեկ ուսումնական նիստ՝ գնչու երիտասարդների մասնակցության վերաբերյալ),
  • Երիտասարդական աշխատանք (երկու ուսումնական նիստ՝ ոչ ֆորմալ կրթության որակի և մեթոդաբանության վերաբերյալ):

Հայտադիմումները կարող են ներկայացվել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ eyc.studysessions@coe.int էլ. հասցեով:

Կից ներկայացվում են ծրագրի մանրամասները և հայտադիմումի լրացման թերթիկը: