Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է երիտասարդական ծրագրերի շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված գիտելիքների ծրագիր-մրցախաղ:
Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ տեղեկատվական և մրցութային, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերի երիտասարդները:
Ծրագրի առաջին՝ տեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվի մեկօրյա տևողությամբ առցանց դասընթաց, որը կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ, ովքեր կփոխանցեն անհրաժեշտ տեղեկատվություն։ Դասընթացի հաջորդ օրն առցանց թեստի միջոցով յուրաքանչյուր մարզից կընտրվեն 2 հոգանոց թիմեր, որոնք ծրագրի երկրորդ՝ մրցութային փուլում, կմասնակցեն ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում կայանալիք ինտերակտիվ համակարգչային «Brain Ring» ձևաչափով մրցախաղին: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների: Տեղափոխման և գիշերակացի ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdoKmyOVaP-LkOiwyVTxqE6rx0Ztwci6_iREMaEo9GJ-niR7A/viewform?usp=sf_link
Ծրագրի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:
Ծրագրի տեղեկատվական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ մասնակիցներին նախապես տրամադրված ժամանակացույցով։
Ծանոթություն. մրցախաղի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար միջոցառման մասնակիցների համար կապահովվեն անհրաժեշտ միջոցներ (բժշկական դիմակ, հականեխիչ (անտիսեպտիկ) հեղուկներ՝ ձեռքերի ախտահանման համար):