Լուրեր
Սամբիստ Արսեն Խանջյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանն Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Արսեն Խանջյանը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարելով միայն երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում

Սամբոյի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը. մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել եզդիերենի ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով եզդիերեն դասավանդող 5 ուսուցիչ պարգևատրվել է շնորհակալագրերով: Կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերը

ԿԳՄՍ նախարարի տեղակալն Իսպանիայում հանդիպել է կրթության և սպորտի ոլորտների պատասխանատուներին

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, սպորտի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ

Կրթաթոշակի հնարավորություն՝ Թաիլանդի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար

Թաիլանդի բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների և նորարարությունների նախարարությունը հայտարարել է 2023թ. Թաիլանդի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից միջազգային ուսանողներին հատկացվող կրթաթոշակների մասին: Կրթաթոշակների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://mhesi.e-office.cloud/d/2371fe19 :

Ըմբիշ Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 12:1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ: Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում

ՀՀ կառավարության աջակցությամբ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն: Նա ներկա է գտնվել ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտական ամբիոնի բացման արարողությանը և դրան հաջորդած գիտաժողովին: Նախարարի