Լուրեր
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփիսմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը: Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը (109 կգ) կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ): Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև

20-ամյա Գարիկ Կարապետյանը աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդով ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում

Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանն՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ երկամարտի 377 կգ արդյունքով անհասանելի դառնալով մրցակիցների համար: Եվրոպայի գործող չեմպիոնը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ

Վկայակոչելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի: «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան),

Ամփոփվել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթը

Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթ դպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի

Միջազգային թատերական փառատոն՝ մշակութային մայրաքաղաք Գյումրիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը: Այս կապակցությամբ այսօր Գյումրու Մտորումների թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու,

2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ. հայ սամբիստները թիմային հաշվարկում երկրորդն են Եվրոպայում

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ: Երեկ՝ մրցումային երկրորդ օրը մրցասպարեզ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3-ը մեդալներ են նվաճել:

Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանն ու Տաթև Հակոբյանն արծաթե մեդալներ են նվաճել երկամարտում

Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթեմեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա