Լուրեր
Հանրային քննարկման է ներկայացվել մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից հեռավար դասավանդման նախագիծը

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի

Հայաստանի Հանրապետությունը միացավ «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»՝ մրցույթ ավագ դպրոցների աշակերտների համար. ժամկետը երկարաձգվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Հայերենով և 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակները պետք է ներկայացնել covid19.vac19@gmail.com

Բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին

Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են բուհի դասախոսական կազմի, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանի, ՀՀ մշակույթի

Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա

Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կներդրվի կրթության նոր մոդել՝ 9 մլրդ դրամ արժեքով

Սյունիքի մարզում ՀՀ կառավարությունը կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր, որի իրականացման համար կպահանջվի 9 մլրդ դրամ:

Նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ: Այցի շրջանակում ոլորտի պատասխանատուները եղել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում, որը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Նրանք