Ժնևի համալսարանը հայտարարել է եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանելու («Geneva Master of Advanced Studies in European and International Governance (MEIG Programme)») հնարավորության մասին:

Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը, մոտիվացիոն նամակը (առավելագույնը 500 բառ) և դիմում-հայտը պետք է ներկայացնեն meig@unige.ch էլեկտրոնային հասցեին:

Ըստ դիմորդի ֆինանսական վիճակի՝ հաշվարկվում է ֆինանսական օգնության չափը, որը նշվում է կրթաթոշակի դիմում-հայտում:

Կրթաթոշակային ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://www.meig.ch/: