Լուրեր
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկների պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի համակարգող Լևոն Խաչատրյանը, Փարիզի հանրային աջակցության

Հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հոկտեմբերի 20-ից նոյեմբերի  9-ը 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունի 2021

Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում: Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը:

Հրապարակվել են կամավոր ատեստավորման արդյունքները. ուսուցիչները կստանան հավելավճար

ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները: Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգ

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը հայ-ղազախական

Ձեռնարկատիրությունը և նորարարությունը՝ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհուրդը՝ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի և «Էրազմուս+» գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորում անցկացրել է «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության

Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման կարգը

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում գործադիրը «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և ՀՀ պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական (արհեստագործական) և

ԵՊՀ մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ամբիոնի հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում դասախոսները պարգևատրվել են համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով, ինչից

Կրթաթոշակային ծրագիր՝ JICA-ի ֆինանսավորմամբ

Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) ֆինանսավորում է «Agricultural Studies Network for Food Security (Agri-Net)» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի տևողությունը 2 տարի է, իսկ թեկնածուական ծրագրինը` 3 տարի: Ուսումնառությունն իրականացվելու է անգլերենով: Ծրագրի վերաբերյալ ավելի