Լուրեր
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կիրականացվի շուրջ 200 կրթամշակութային ծրագիր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարվա ընթացքում իրականացվում են բազմաբովանդակ ծրագրեր. տարբեր տարիքային խմբի երեխաներ մասնակցում են շուրջ 200 կրթական, մշակութային ծրագրերի և միջոցառումների: Կրթամշակութային ծրագրերի հիմնական նպատակն է արժևորել

Հրատարակվել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» պատկերագիրք-ուսումնասիրությունը

ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտը ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի հետ հրատարակել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն, անգլերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը: Այն հրատարակվել է 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության

Օտարերկրյա ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ՝ մասնակցելու «Օպերային երգիչների դասընթացին»

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը «Լա Սկալա» թատրոնի կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի հետ համատեղ 2023-2025 թթ.-ին օտարերկրյա ուսանողներին կտրամադրի առավելագույնը 10 կրթաթոշակ՝ «Օպերային երգիչների դասընթացին» մասնակցելու համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 19-ն է: Կրթաթոշակային

«Վստահ եմ՝ նվագախումբը շարունակելու է մնալ կամերային երաժշտության տարածման առաջատարը». ՀՊԿՆ-ն նշում է 60-ամյակը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական գալա համերգ, որին ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Յակոբսոնի անվան բալետի թատրոնն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը մարտի 3-ին և 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը (դիրիժոր՝ Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկի): Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը հաստատել է մի շարք հուշարձանների վերականգնման ու բարեկարգման էսքիզային նախագծերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագիծ, որից 5-ն արժանացել է հավանության: Քննարկված և հաստատված էսքիզային նախագծերի թվում են

«PIAF SYMPHONIQUE» նախագծի շրջանակում կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային

Բարեկենդանի տոնի առթիվ Ժողովրդական արվեստների թանգարանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Բարեկենդանը հայոց ավանդական կենցաղում նշվող տոներից էր, որը ներկայում կրկին տարածում է ստանում և նորովի մեկնաբանությամբ նշվում Հայաստանի տարբեր համայնքներում՝ հատկապես երիտասարդների աշխույժ ներգրավվածությամբ և գործուն մասնակցությամբ։ Այս տարի Բարեկենդանի տոնը նշվել է նաև Հովհաննես Շարամբեյանի