Լուրեր
Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել քննարկում

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները: Նարինե Խաչատուրյանը կողմերին շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և նշել.

«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման ցուցադրությունը՝ «Կինոպարկում»

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միտոյան Պրոդաքշնի» կողմից 2020 թվականին էկրանավորվել է Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Կինոնկարի երևանյան առաջին ցուցադրությունը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա «Կինոպարկում»: Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին: Ներկայացման բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորի մարզահամալիր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՀՀ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի հավաքականները։ Նախարարի տեղակալը, Ծաղկաձորի մարզահամալիրում հետևելով մրցաշրջան 2021-ին նախապատրաստվող հավաքականների մարզումներին, ընդգծել

Բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը զինծառայողների ու արցախցի ընտանիքների երեխաների համար կազմակերպել են «Մեկ օր հրաշքի մեջ» ամանորյա բարեգործական ծրագիրը: Տիկնիկային թատրոնի դերասանները հունվարի 4-15-ը հյուրախաղերով հանդես են եկել Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի,

2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի N 24-Ա/2 հրամանի՝ 2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների կլոր սեղանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին, որի ընթացքում ընդունվել է Եվրոպական մարզական խարտիայի լրամշակված տարբերակը: Առցանց միջոցառմանը

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց

Նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը դարերից» հաղորդաշարը: Այն բաղկացած է հետևյալ խորագրերով 5 հաղորդումներից՝ «19-րդ դարի ալեքպոլյան աշուղական դպրոց», «Շիրակյան ժողովրդական երգեր», «Ազգայինը դասականում և դասականն ազգայինում», «Անդրկովկասյան մշակութային կենտրոնների նշանավոր