Լուրեր
Ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ 16-30 տարեկանների համար. կարգի փոփոխություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի

Վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման

Ամփոփվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել է նախարարության աջակցությամբ ամենամյա պարբերականությամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին ողջունել և վկայականներ է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Արթուր Մարտիրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել դասընթացին

Միջազգային համագործակցության ընդլայնում, սփյուռքի ծրագրերի լավարկում, երիտասարդության ոլորտի ակտիվացում. 2023 թ. ամփոփիչ ասուլիս

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդես են եկել տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսով: Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, անդրադարձել է միջազգային, սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցություններին, երիտասարդության ոլորտում

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի մասնակիցներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Եվրոպան տեղայնացվում է» երիտասարդական աշխատանքի ծրագրի մասնակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի մենթորության նախագծի 2023 թ. շրջափուլի արդյունքները: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համագործակցության

Կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ:

ՀՀ կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։