Իտալիայի Միլան քաղաքի «Teatro alla Scala» ակադեմիան 2025 թ. (հունվար-հունիս) համար տրամադրում է 9 կրթաթոշակ՝ 6 ամիս ժամկետով: Յուրաքանչյուր ամսվա համար կհատկացվի 1000 եվրո՝ որպես «Performing Arts Management» մագիստրոսական դասընթացի ուսման վարձ: Ծրագրի և դիմելու կարգի
Մասնագիտությամբ տնտեսագետ և ֆրանսերենի գիդ-թարգմանիչ Ազատուհի Ղուկասյանն այն 60 ուսուցիչներից մեկն է, որը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: Նա հայերենը սիրելի է դարձնում հայ երեխաների համար Ռուսաստանի Սոչի քաղաքում. արդեն 3
ԿԳՄՍ նախարարությունը շրջանառել է նախարարի հրամանի նախագիծ՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ: Ներկայում գործող կարգավորմամբ սահմանված է «Տարվա լավագույնները» մրցույթի 6 անվանակարգ, որոնք վերանայվել և լրամշակվել են: Սահմանվել են նաև անվանակարգեր տարածքային մանկավարժահոգեբանական
Հուլիսի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Ալեքսանդր Ռուբենի Հակոբյանին, Սասուն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Քննարկվել են 2023 թ. սեպտեմբերից
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրան ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջինը
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Մեկնարկել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով և ուղղված է երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողներից բաղկացած գիտահետազոտական խմբերի հետազոտություների աջակցությանը:
«Սերունդը ճիշտ է դաստիարակվում, երբ նրան տալիս ես հայ լինելու ազգային հպարտությունը, արթնացնում ես այն գիտակցումը, որ սեփական լեզուն, պատմությունն ու մշակույթը սովորելը իրավունք ու պարտականություն է՝ նախ անձդ լավ ճանաչելու համար: Եվ հետևաբար, սովորելը դառնում է ցանկություն, ոչ