Լուրեր
Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալներ

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները. Տաթև Սիմոնյան՝ Քվանտ վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award), Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի

Ի գիտություն ներբուհական քննություններ հանձնող դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը: Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել` ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները,

54 բրազիլական համալսարաններ առաջարկում են 1100 կրթաթոշակ

Բրազիլիայի համալսարանների միջազգային համագործակցության խմբի («GCUB-MOB») Շարժունության ծրագրի երկրորդ հրատարակության համար գրանցումները բաց են: Վերոհիշյալ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, խթանել համալսարանների միջազգայնացումը և ամրապնդել համագործակցությունը Բրազիլիայի և օտարերկրյա կրթական հաստատությունների միջև: Որակյալ կրթություն ապահովող 54

Հաստատվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին: Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ է ունեցել Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել է 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին»

Եվրոպական խաղեր. Բռնցքամարտիկներն անմասն մնացին մեդալներից

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Երեկ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար գոտեմարտել է 60 կգ