Լուրեր
Քննարկվել են Հայաստան-Իրաք համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Օմեր Սալահ Ադ-Դին Ալ-Շեյխլիին: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ընդգծելով շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը՝ ի շահ Հայաստանի

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու «Viksit Bharat Run 2025» վազքի մարաթոնին

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը «Viksit Bharat Run 2025» նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-12:00-ը, Երևանում կանցկացնի վազքի մարաթոն։ Մարաթոնի ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ։ Վազքը կմեկնարկի ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից (հասցե՝ Հնդկաստանի փողոց 50/2), իսկ ավարտը նախատեսված է Հրազդանի կիրճ

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը նշում է հիմնադրման 90-ամյակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակի և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակի միջոցառմանը: Կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկել է նաև «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն

Հայաստան-Գերմանիա. քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության նոր ուղիներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով ռեկտորին՝ ԿԳՄՍ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով Մարիամ Լաշխինին և

ՀՖԿՍՊԻ-ի շախմատիստ ուսանողները՝ Երևանում անցկացված Եվրոպայի համալսարանների առաջնության հաղթողներ

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները դարձել են Երևանում անցկացված 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների, և թե՛ աղջիկների մրցապայքարում։ Տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1–ին հորիզոնականը նաև կայծակնային

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը Պեկինում անցկացված oլիմպիական որակավորման մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և նվաճել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Անկախ Հայաստանի պատմության մեջ սա գեղասահքի զույգերի մրցելույթում նվաճված առաջին օլիմպիական ուղեգիրն է։

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում: Հայաստանի թիմի կազմում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային