Լուրեր
«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը՝ Հրազդանում

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի՝ այս տարվա հաջորդ կանգառը Հրազդանում էր, որտեղ այսօր կայացել է սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը: Համերգն ուղեկցվել է Karen Sevak Band-ի նվագակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հանրային

18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում: Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա նաև կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ: Հայ մարմնամարզիկներից իրենց

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը երկրորդ անգամ անցկացվել է դպրոցականների համար

Դպրոցականների շրջանում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության նպատակով սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր` 40 կմ ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Խարույկի շուրջ հանդիպում՝ դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սևանի «Արևիկ» հանգստյան գոտում հանդիպել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Ներկա է եղել նաև

Այցելություն նորակառույց ուսումնական հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք ուսումնական հաստատություններ՝ ծանոթանալու իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Աննախադեպ ցուցահանդես՝ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով աննախադեպ միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բացվելու է ՀՀ անկախության տոնին, որը խորհրդանշական է Հայաստանի՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած

Մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը. Հայաստանի հավաքականների կազմերը

Սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Մանվել Խնձրցյանը

Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։ Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։ Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։

Վանաձորում կկառուցվի Վախթանգ Դարչինյանի անվան մարզակառույց, Շամուտում՝ Ստեփան Սարգսյանի, Գեղակերտում՝ Յուրի Սարգսյանի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումների ընդունումը բխում է Կառավարության՝