Լուրեր
Հայ պատանի մարզիկները Վլադիվոստոկում կմասնակցեն «Ասիայի երեխաներ» VII միջազգային մարզական խաղերին

Հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում կայանալու են «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մրցաշարին 45 երկրի պատանի մարզիկներ կմասնակցեն, իսկ Հայաստանը ներկայացուցիչներ կունենա շուրջ 10 մարզաձևում՝ բռնցքամարտ, կուրաշ, սամբո, լողափնյա

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում են

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել օղակներ վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգթափերում կատարել է նոր տարր, որը

Հաստատվել է ՀՀ-ում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի կազմը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված հուշամրցաշարին

Երևանում ավարտվել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի ազատ ոճային երիտասարդ ըմբիշները: Մրցաշարին 65 ըմբիշ է մասնակցել, որից 9-ը՝ Վրաստանից: Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Հելբերտ Սահակյանը (57

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը՝ ՀՖՀՀ-ում

Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը։ Այն կրում է «Ճկուն և որակյալ բարձրագույն կրթության որակի ապահովման միտումներն ու մարտահրավերները COVID-19 համավարակից հետո» խորագիրը: Ֆորումը կազմակերպվել է

Դադարեցվել են «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: Հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման

Կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը քննարկվել է զարգացման գործընկերների հետ

‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին Կառավարության անունից տվել է դրական եզրակացություն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի

Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են հատուկ ոլորավայրէջքի հաղթողները

Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ: Մրցումային առաջին և երկրորդ օրերին կայացել են հատուկ ոլորավայրէջքի մրցումները: