Լուրեր
Բռնցքամարտի կանանց ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը հաղթանակներ են տարել մեկնարկային մենամարտերում։ Մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տարել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ վստահ առավելության հասնելով ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ։

Հանդիպման առանցքում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնումն էր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի

Ձյուդոիստները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի մրցաշարում

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը՝ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, երկու մեդալ է նվաճել Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարում: Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը դարձել է արծաթե, իսկ 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը՝ բրոնզե

Քննարկվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի պատասխանատուների հետ: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով

Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով: Առաջին փուլ Հունիսի 21-ից

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի մրցումները

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահլիճում կայացել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները: Բազկամարտի մրցումներում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել են Շիրակի մարզի,

Ի գիտություն ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման նպատակով համապատասխան իրավական ակտերը լրամշակվել են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը. նա ընդգծել է՝ մրցաշարի