Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման նպատակով համապատասխան իրավական ակտերը լրամշակվել են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա հանդիպում՝ ընթացակարգի մասով քննարկումներ իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը կարող են մասնակցել արդեն երաշխավորված կազմակերպությունները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում և ընդգրկվել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում:

Մասնակցությունը հավաստելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 16-ը՝ ժամը 18:00-ը, anna.khachatryan@escs.am էլեկտրոնային փոստին ուղարկել կազմակերպությունը ներկայացնող մեկ անձի անուն: