Լուրեր
ՌԴ «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր»

Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը հայտարարել է «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր» դպրոցականների համառուսաստանյան սպորտային մրցումների անցկացման մասին։ Մրցումներն անցկացվում են ՌԴ նախագահի բարձր հովանու ներքո, որոնց նպատակն է․ երեխաների առողջության ամրապնդումը, նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամենօրյա

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին

Բոլոնիայի գործընթաց․ ԿԳՄՍՆ-ում քննարկվել են առաջիկա աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների կազմը: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են աշխատանքային խմբի հետ՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող

Կառավարության ծրագրով` 300 դպրոցի հիմնանորոգում և կառուցում. ավարտվել են օգոստոսյան խորհրդակցությունները

Սեպտեմբերի 1-ից դասերի առկա ձևաչափով կազմակերպման դեպքում առողջական տեսանկյունից խոցելի խմբերում գտնվող ուսուցիչների հեռավար աշխատելու հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Նկատի ունենալով, որ այդպիսի խնդիր ունեն տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող բազմաթիվ ուսուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

14 մեդալ՝ ծանրամարտի և բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություններից

Հայաստանի ծանրամարտի և բռնցքամարտի պատանեկան հավաքականները տպավորիչ արդյունքներ են գրանցել համապատասխանաբար Լեհաստանում և Բոսնիա և Հերցոգովինայում կայացած Եվրոպայի առաջնություններում: Լեհաստանի Ցեխանուվ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 14 ներկայացուցչից 4-ը դարձել է մեդալակիր:

Տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը

2021-2022 թթ. ուստարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած

Ստորագրվել է գործընկերային համաձայնագիր ՀՀ հանրակրթական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյան. «Կա պայմանավորվածություն դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակումը չեղարկելու վերաբերյալ. դասերը կլինեն ամեն օր»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի

Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 5-րդ օլիմպիադայում Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սան Ալեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ռումինիան, առցանց ձևաչափով անցկացվել