Լուրեր
«Ստեղծագործենք միասին». խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Վանաձորում

Սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, Վանաձորում տեղի կունենա «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայի Սիրտ» բարեգործական հասարակական կազմակերպության ու «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի հետ համատեղ իրականացվում են խեցեգործության դասընթացներ: Դասընթացներին մասնակցում են տարբեր

Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում` սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ: Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը` նրա թողած ժառանգությունը: Գալա համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային նվագախումբը

Lևոն Գալչյան արվեստի դպրոցում տեղի կունենա «Արար» ծրագրի շնորհալի ասեղնագործուհիների ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար» ծրագրի շրջանակում՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում գործող Լևոն Գալչյան արվեստի դպրոցում կբացվի ասեղնագործության դասընթացի լավագույն աշխատանքների ցուցահանդեսը: Դասընթացին մասնակցում են Բաղրամյան և շրջակա Հացիկ, Մյասնիկյան,

«Երկնագույն շան աչքերը». պրեմիերա Գյումրու թատրոնում

Սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» 1 գործողությամբ դրամայի առաջնախաղը: Այս անգամ «Երկնագույն շան աչքերը» հանդիսատեսին կներկայացվի նոր հերոսներով ու գույներով` երիտասարդ դերասանների

Վերապատրաստում և աշխատաժողովների շարք՝ ուսուցիչների և տնօրենների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կրթական քաղաքացիական նախաձեռնության, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ սկսում է աշխատաժողովների շարք` ուսուցիչների և տնօրենների համար: «Բազմակարծիք կրթական համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում արդեն

Հանդիպում՝ «Արվեստ առանց սահմանների» միջազգային պլեների մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդիպել է Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ իրականացվող «Արվեստ առանց սահմանների» միջազգային պլեների մասնակիցների հետ։ Հայաստան են ժամանել Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ, Ի. Ե. Ռեպինի անվան ակադեմիայի և պետական համալսարանի դասախոսներ:

Արարատյան վերելք 190. կկայանա լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը

Սեպտեմբերի 27-ին լրանում է Խաչատուր Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: Պատմության մեջ սա Արարատ լեռան առաջին գիտական ուսումնասիրությունն էր, և բիբլիական առասպելի հետ ջրհեղեղյան հերոսից՝ Նոյից հետո՝ առաջին վերելքը (1829 թ. սեպտմբերի

Թատերական տոն Լոռիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 20-ին Թումանյանի «Անուշով» (ներկայացման բեմադրող ռեժիսոր` Վահե Շահվերդյան) բացվել են Աբելյանական 88-րդ թատերաշրջանը, «Աբելյանական» 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոները: Փառատոնային տրամադրությունը Վանաձորում կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը: Այս տարի փառատոնին մասնակցում