ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կրթական քաղաքացիական նախաձեռնության, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ սկսում է աշխատաժողովների շարք` ուսուցիչների և տնօրենների համար:
«Բազմակարծիք կրթական համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման եռօրյա աշխատաժողովները:
Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն կրթության բովանդակության և նպատակների, բազմակարծիք ու մասնակցային դպրոցական մշակույթի և կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված հիմնարար գիտելիքներ: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են գործնական հմտություններ, ուսուցման և գնահատման նոր մեթոդների, փափուկ հմտությունների զարգացման, աշակերտների կարծիքի և հետադարձ կապի ամրապնդմամբ` մասնակցային դասի, քննադատական մտածողության և այլ թեմաների վերաբերյալ: Դասընթացին մասնակցող ուսուցիչները ընտրված դպրոցներում կվարեն փորձնական դասեր` շեշտը դնելով կոմպետեցիաների զարգացման վրա, իսկ տնօրենները կկատարեն արդյունավետության գնահատում:
Առաջին փուլի դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում` սեպտեմբերի 23-25-ը և Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցում` սեպտեմբերի 26-28-ը: Ծրագրի մասնակիցները ձեռքբերված հմտությունները հետագայում կփոխանցեն կրթական համակարգի մյուս շահառուներին: