Լուրեր
Կապանում, Վայքում և Սևանում բացվել են Թումո-տուփեր

Հայաստանում և Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված «Թումո Հայաստան» նախաձեռնությունն այլևս գործարկման փուլում է: Նախաձեռնությանը միացած բարերարների նվիրատվությունների շնորհիվ Հայաստանի 3 քաղաքներում՝ Կապանում, Վայքում և Սևանում, այսօր տեղի է ունեցել Թումո-տուփերի բացման արարողություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2021 թ. հաղթանակները

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինարարական աշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ և իրականացվել հնագիտական ուսումնասիրություններ

2021 թվականի աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական

Ս. Փարաջանովի «Տրիպտիխն» ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում

Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով դեկտեմբերի 15-ին կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը:

Նշվել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը

Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակին: Հոբելյանի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի անդամներին շնորհավորական խոսք է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ մաղթելով բոլորին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Նախագահ Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը շրջել են թանգարանի՝ մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներում, մեծ հետաքրքրությամբ դիտել ժողովրդական արվեստի բացառիկ ցուցանմուշները:

Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի Ժամանակավոր պաշտոնակատար

Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ռեկտորի ընտրության հարցը։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։

Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանի մասնակիցների թիվն աննախադեպ էր

Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվել է «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Միջազգային գիտական նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված էին 40

ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը: Հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ ԵՊՀ ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին: