Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Բրիտանական թանգարանում դիտել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան և դիտել «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի

Մրցույթ` «100 գաղափար Հայաստանի համար»

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի ճարտարապետություն անվանկարգում հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն

Իրականացվում է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրը

Իջևան քաղաքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է ՀՀ, Արցախի և Ափյուռքի hայ երիտասարների համար: Դրա նպատակն է հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում մասնակցում է կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եռօրյա այցով մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն` մասնակցելու կրթության համաշխարհային համաժողովին: Կրթության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է «Ուսուցման մշակույթի

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, Այս օրը հրաշալի առիթ է մեծարելու պարը՝ արվեստի այն ճյուղը, որը միավորում է մարդկանց հանուն խաղաղության և բարեկամության, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պատահական չէ, որ Այսիդորա Դունկանը պարը նույնականացնում

Օտարերկրացի երիտասարդներին ներկայացվել են երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել են «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող ուսումնաճանաչողական այցի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային երիտասարդական 15 կազմակերպությունների շուրջ 35 ներկայացուցիչներ: Հյուրերին ընդունել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և

Քննարկվել է «Երիտասարդությունը շարժման մեջ. երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով, քանի

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունումը շարունակվում է. հստակեցվել են գնահատման չափանիշները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ու կազմկոմիտեի համատեղ նիստը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և