Իջևան քաղաքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրը:

Ծրագիրը նախատեսված է ՀՀ, Արցախի և Ափյուռքի hայ երիտասարների համար: Դրա նպատակն է հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել հայ ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի ամրապնդմանը:

Որպես ծրագրի աշխատանքային գործիք՝ ընտրվել է սիմպոզիումի ձևաչափը՝ մշակութաին արտահայտչամիջոցով։

Ծրագրի մեկնարկային հանդիպմանը ներկա են գտնվել 100-ից ավելի երիտասարդներ:

Ծրագրի գործնական փուլի յուրաքանչյուր օրվա համար նախատեսված են վարպետաց դասեր, ծանոթություններ կերպարվեստի տարբեր տեսակներին և տեխնիկաներին, որոնք կզուգորդվեն տեղանքի պատմաշակութային վայրեր այցելություններով՝ պատմաբանի, մշակութաբանի և արվեստաբանի ուղեկցությամբ: Մասնակիցները կպատկերեն Տավուշի պատմամշակութային վայրերը կերպարվեստի տարբեր ճյուղերի արտահայտչամիջոցներով և դասական ու ոչ դասական նյութերի և տեխնիկայի կիրառմամբ:

Ծրագրի տևողությունը երկու ամիս է. այն կամփոփվի ցուցահանդեսով:

Ծրագիրն իրականացնում է «Մունետիկ» մանկապատանեկան մշակութային հասարակական կազմակերպությունը: