Լուրեր
Կայացել է «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա համերգը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա համերգը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք։

«Այն, ինչ անում եք, պետք է շատ ավելի մեծ թվով մարդիկ իմանան, ճանաչեն, ոգեշնչվեն». տարեմուտին նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է տիկնիկագործ Ալլա Սարգսյանի արվեստանոց

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տարեմուտին այցելել է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը: Ալլա Սարգսյանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2023 թվականը բարդ ու դժվարին ճանապարհ էր՝ լի բազում մարտահրավերներով, նոր փորձություններով, ցավալի կորուստներով: Սակայն, այդուհանդերձ, պետք է արձանագրել` բոլոր բարդությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ամենաօրհասական պահերին

«30 նոր դասագիրք է մտել դպրոց. բոլորի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվում». Ժաննա Անդրեասյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի: «Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Պատասխանելով լրագրողների` նոր դասագրքերին և, մասնավորապես, «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ հարցին, Ժաննա Անդրեասյանը նշել

Ռազմավարությունների և օրենքների մշակում, նոր դասագրքեր, մշակութային հիմնադրամի ստեղծում. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է 2023 թվականը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով 2023 թվականին նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները: Ոլորտային ռազմավարությունների մշակում և հաստատում ԿԳՄՍ նախարարն անցնող տարում իրականացված աշխատանքներից կարևորել է

Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշանավորվել է նամականիշի մարմամբ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական

Հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը: Այն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի

Կայացել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման

Հոբելյանական համերգով նշվել է Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին նվիրված