Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա համերգը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք։

Միջոցառման շրջանակում պաշտոնյաները շրջել են Սուրբ Ծննդյան տոնավաճառի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսակներին։

Համերգը և տոնավաճառը կանցկացվեն նաև վաղը՝ դեկտեմբերի 31-ին։ Մուտքն ազատ է։

Ջերմուկում անցկացվող Ամանորի բացօթյա համերգը նախատեսվում է դարձնել ամենամյա հեղինակային երգի փառատոն։