Լուրեր
Լույս է ընծայվել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր հրատարակության 1-ին հատորը

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Գիտական կադրերի գնահատման նոր չափանիշներ. հաստատվել է ատեստավորման կարգը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝

Հոբելյանական նիստ՝ նվիրված Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին

Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի է ունեցել հոբելյանական նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ,

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: ԿԳՄՍ

Հանդիպման առանցքում՝ հայագիտությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին: Նախարարը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին և կարևորել վերջինիս գործունեությունը՝ ուղղված հայագիտության զարգացմանը: «Հայագիտությունը մեր կարևոր ուղղություններից մեկն է, որի զարգացման նպատակով նախաձեռնել

Ներդրումների մասնակի վերադարձի համակարգը կնպաստի Հայաստանի պատշաճ դիրքավորմանը միջազգային կինոհարթակներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ

«ՀՀ մարզերում հասանելի դարձնել առողջ ապրելակերպը». հանդիպում ֆիթնեսի  բնագավառի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչների, Երևանում և ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա են եղել

Կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ: