
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Երաժշտություն պատերազմի ժամանակ» խորագրով բացառիկ համերգ՝ աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի և ժամանակակից օպերային արվեստի փայլող աստղ, մեծ ճանաչում ունեցող սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությամբ։ Հնչել են Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ռավելի ստեղծագործություններից։