Սերբիայի Հանրապետության կառավարությունը «Աշխարհը Սերբիայում» կրթական ծրագրի շրջանակում ՀՀ ուսանողներին տրամադրում է 2 կրթաթոշային տեղ։
Կրթաթոշակը ներառում է սերբերենի դասընթաց 2025-2026 և կրթություն Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2026-2027 ուսումնական տարիների ընթացքում:
Թեկնածուն կարող է հավակնել կրթաթոշակին, եթե տարիքը չի գերազանցում հետևյալ սահմանված շեմերը՝
• առաջին աստիճանի ուսումնական ծրագրերում (բազային ակադեմիական, ինտեգրված ակադեմիական կամ բազային մասնագիտական ուսումնական ծրագրեր) ընդունվելու համար՝ 21 տարեկանը,
• երկրորդ աստիճանի մասնագիտացված մասնագիտական ուսումնական ծրագրերում և երկրորդ աստիճանի ծրագրերում (մագիստրոսական ակադեմիական, մագիստրոսական մասնագիտական կամ մասնագիտացված ակադեմիական ուսումնական ծրագրեր) ընդունվելու համար՝ 25 տարեկանը,
• երրորդ աստիճանի ուսումնական ծրագրերում (դոկտորանտուրայի ակադեմիական ծրագրեր) ընդունվելու համար՝ 35 տարեկանը։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 9-ը՝ լրացնելով առցանց հայտաձևը և պահանջվող փաստաթղթերն ուղարկելով worldinserbia@prosveta.gov.rs էլեկտրոնային հասցեին: Միաժամանակ, վերոնշյալ փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ էլ. հասցեին՝ lilit.gabrielyan@escs.am:
Կից ներկայացնում ենք ամբողջական տեղեկատվությունը՝ կրթական ծրագրի և կրթաթոշակների համար դիմելու ընթացակարգի վերաբերյալ: