Լուրեր
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21:

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է.  Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը»

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն

Մեկնարկել է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» վերապատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համատեղ իրականացնում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ