Լուրեր
«Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացումն է». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կրթության որակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության առաջիկա

Գործատուները ՄԿՈՒ ոլորտի հիմնական գործընկերներն են. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՄԱՎԵՏԱ» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության

Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում. ԿԳՄՍ նախարարն հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարարը ողջունել է ներկաներին

Կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ քննարկվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը շարունակվել է կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ կազմակերպված հերթական հանդիպմամբ։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական

«Բարբառը մեր հարստությունն է» մրցույթին մասնակցել է 450 դպրոց

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե

ԿԳՄՍ նախարարը բրալյան գրքեր է նվիրել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝

ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքի հերթական հանդիպումն անցկացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ: Ողջունելով ներկաներին՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է

«Համատեղ ուժերով պետք է իրականացնել կրթության զարգացմանն ուղղված քայլեր». Ժ. Անդրեասյանը հանդիպել է «Այբ» համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են «Այբ» համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել կրթության զարգացմանն ուղղված քայլեր: Հանդիպման

Հաստատվել է մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

ՀՀ կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը՝ համապատասխանեցնելով կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին: Որոշումը տարածվում է հանրակրթական