Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ ու Վրաստանի կրթության և գիտության նախարարների հանդիպումը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը

Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի փաստաթղթերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունելություն: Մանկավարժական աշխատողները 2023 թ. մարտի 9-ից կարող են ներկայացնել փաստաթղթերը՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N

Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցում սովորելու հնարավորություն

«ESMT Berlin»-ը «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ առաջնորդների համար հայտարարել է «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» եռամսյա հատուկ կրթական ծրագիրը: «ESMT Berlin»-ը, ըստ «Financial Times»-ի, լավագույն բիզնես դպրոցն է Գերմանիայում, իսկ Եվրոպայում՝ 8-րդը: Ծրագրի շրջանակում «Մատենան» տրամադրում է մինչև 1 մլն դրամ կրթաթոշակ,

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու

Արսեն Բաղդասարյանը և Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի N 247-Ա և N 243-Ա որոշումներով Արսեն Բաղդասարյանն ու Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ: Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին բացահայտելն ու խրախուսելն է։ Մրցանակին կարող են հավակնել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում

Տեղի է ունեցել «Սովորեք Միացյալ Թագավորությունում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների շրջանավարտների մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Այս տարի ավելի քան 100 դիմորդներից եզրափակիչ փուլ էին անցել հինգ

Հաստատվել է դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը: Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝

Քննարկվել են համատեղ անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը: Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: