Լուրեր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է աշակերտների և ուսանողների՝ լսելու նրանց դիտարկումները, հուզող խնդիրներն ու առաջարկները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրացրել

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ

Չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է.  ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը: Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական

Նախարար Ժաննա Անդրեասյանը դիտել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղը

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ: Օպերայի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա են

«Ֆրանկոֆոնիայի շուրջ համախմբումը հարստացնում է հասարակություններին գաղափարներով և ավանդույթներով»․ Ժաննա Անդրեասյան

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Մանուշյան...» Հայաստան-Ֆրանսիա համատեղ ներկայացումը՝ որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկ և ի նշանավորումն Մանուշյանական շաբաթվա։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի

Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզում հետևել է դպրոցականների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանում հետևել է դպրոցահասակ երեխաների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին։ Արագած համայնքի լողավազանն առաջիններից էր, որը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթում,

Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի

Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: