Լուրեր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, սովորաբար, երբ տարին անցնում է, մարդիկ սկսում են վերհիշել յուրաքանչյուր ամիսը, նշանակալի օրերն ու իրադարձությունները: Առաջարկում եմ միասին վերհիշենք՝ ինչպիսին էր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության տարեցույցը 2025 թվականին: Հունվարին ամփոփվեց գիտաշխատողների բազային վարձատրության փուլային բարձրացման

Այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այցի շրջանակում ամփոփվել և արձանագրվել են 2025 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա

ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոց

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այցելել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի նորակառույց դպրոց և ներկա եղել Ամանորի տոնական միջոցառմանը: Ժամանակի բոլոր պահանջներին համահունչ նոր դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գրահրատարակիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամներին՝ նախագահ Մկրտիչ Կարապետյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ոլորտի զարգացման

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կինոյի օրվա առթիվ

Սիրելի՛ կինոգործիչներ, հարգելի՛ արվեստասերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կինոյի օրվա կապակցությամբ․ տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կինոյի բացառիկ դերը մեր մշակութային կյանքում։ Կինոն արվեստ է, որը միավորում է խոսքը, պատկերը, երաժշտությունն ու ժամանակի շունչը՝ ստեղծելով համամարդկային լեզու։

«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառ

Հանրապետության հրապարակին կից Ս․ Շահումյանի պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում գործող ամանորյա տոնավաճառի շրջանակում, մինչև 2026 թվականի հունվարի 14-ը գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառը։ Ծրագրի նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության

Քննարկվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ՝ քննարկելու Գիտությունների ազգային ակադեմիայից, ՀՀ պետական կառավարման մարմիններից և բուհերից ստացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը: Օրակարգում էին նաև «ՀՀ 2026 թվականի

Երաժշտությունը՝ ներքին ազատության ճանապարհ. պաշտոնյաներն այցելել են Ռոբերտ Ամիրխանյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Այցի շրջանակում քննարկվել են կոմպոզիտորի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական գործունեության

Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս

Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված