Լուրեր
Երևանում կայացել է «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ: Ֆիլմի պրոդյուսերներն են աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնադիր

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գոռ Սահակյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում՝ երկամարտի 305 կգ արդյունքով։ Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ

Ֆրանկոֆոն ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ է մեր հասարակությանը. նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել

Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՊՀ և «Հերացի» համալսարանական հիվանդանոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է բոլորիս․ իմ զորակցությունն եմ հայտնում հրդեհից տուժած մեր բոլոր գործընկերներին, խորին ցավակցությունս պատահարին զոհ դարձած մեր հայրենակցի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Այսօր ուսանողների միջազգային օրն է, և հենց այսօր Երևանի

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 188 կգ արդյունքով (81+107 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։ Հայ մարզուհին 107 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել նաև

«Կարևոր է արժևորել մեր ունեցածը և դրանից ուժ ստանալ». նախարարը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսին

Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

ԵՊՀ-ում տեղի կունենա «Համահայկական գիտաժողով-2023»-ը

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Համահայկական գիտաժողով - 2023»-ը, որն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ: Վեցօրյա գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են գալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված հետևյալ

ԿԳՄՍՆ-ում ամփոփվել է սամբոյի աշխարհի առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանին և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչների: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ընթացքում ամփոփվել են