Լուրեր
Հավաստագրման քննություններ` դպրոցի տնօրեն դառնալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: «Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան փետրվարի 25-ից մարտի 20-ը Խ.Աբովյանի

Հայաստան-Գերմանիա․ համագործակցության նոր փուլի սկիզբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Partizipation» ծրագրի ներկայացուցիչները։

Մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ հանրակրթության համակարգում

ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով: Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ

Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` հայաստանյան 5 բուհում

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան 5 բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES)

Վերանայվում են STEM առարկաների պետական չափորոշիչները

Կրթական ծրագրերի և չափորոշիչների վերանայման բնագիտամաթեմատիկական (STEM) ուղղությամբ հերթական աշխատաժողովը տեղի է ունեցել հունվարի 21-23-ը: «Գնահատում և թեստային առաջադրանքների օրինակելի նմուշներ» խորագիրը կրող աշխատաժողովը նվիրված էր գնահատման խնդիրներին: Աշխատաժողովն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում:

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ. համար

2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ 2020 թ. հունվարի 21֊ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։ 2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության